երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Նավալնին դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման

Նավալնին դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման

Մոսկվայի Սիմոնովյան դատարանը որոշում է կայացրել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ ՛՛Իվ Ռոշեի՛՛ գործով սահմանված 3.5 տարվա պայմանական ազատազրկումը փոխարինել իրական ժամկետով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Դատավճռի մեջ ասված է. ՛՛Չնայած նրա հետ ձեռնարկված կանխարգելիչ գործողություններին՝ Նավալնին բազմիցս խախտել է ստուգման համար ներկայանալու ժամկետները: Դատարանը կարծում է, որ Քրեակատարողական դաշնային ծառայության առաջարկը ենթակա է բավարարման՛՛:

Նշվում է, որ մինչև որոշման ուժի մեջ մտնելը Նավալնին կմնա մեկուսարանում: Ազատարկման իրական ժամկետով պատիժը նա կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում:

Ըստ նախնական տվյալների՝ Նավալնին գաղութում կանցկացնի 2.5 տարի՝ հաշվի առնելով ՛՛Իվ Ռոշեի՛՛ գործով տնային կալանքի տակ անցկացրած մեկ տարին:

Ընդդիմադիր գործչի պաշտպանությունը հայտնել է, որ կբողոքարկի դատարանի որոշումը՝  ազատազրկման ժամկետն իրականով փոխարինելու մասին:

Նշենք, որ պայմանական ազատազրկման Նավալնիին դատապարտվել էր «Իվ Ռոշե» ընկերությունից հափշտակումների մասին քրեական գործի շրջանակում:

  • Կիսվել: