կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նավալնիի դին ևս 14 օր չի հանձնվի հարազատներին. փաստաբանը հայտնել է պատճառը

Նավալնիի դին ևս 14 օր չի հանձնվի հարազատներին. փաստաբանը հայտնել է պատճառը

Քննիչները Ալեքսեյ Նավալնիի փաստաբաններին և մորն ասել են, որ չեն հանձնի դիակը։ Նրա նկատմամբ ևս 14 օր «քիմիական փորձաքննություն» կիրականացվի: Այս մասին X-ի իր միկրոբլոկում հայտնել է Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:

Նշենք, որ ավելի քան 50 հազար մարդ պահանջում է Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի գաղութներից մեկում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դին հանձնել հարազատներին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ի պատասխան հարցադրումների, հայտնել էր, որ Ալեքսեյ Նավալնիի դին հարզատներին հանձնելու հարցը չի մտնում ՌԴ նախագահի աշխատակազմի իրավասության մեջ, նրա մահվան հետաքննության համար անհրաժեշտ գործողություններ են իրականացվում լիազոր մարմինների կողմից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է Նավալնիի մարմինը։

  • Կիսվել: