շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՆԱՏՕ-ն կհայտարարի ռազմական նորաստեղծությունների 1 մլրդ եվոյի հիմնադրամի ստեղծման մասին

ՆԱՏՕ-ն կհայտարարի ռազմական նորաստեղծությունների 1 մլրդ եվոյի հիմնադրամի ստեղծման մասին

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հոկտեմբերի 21-ին կընդունեն դաշինքի ռազմավարությունն արհեստական ինտելեկտի վերաբերյալ եւ կհայտարարեն ռազմական նորաստեղծությունների 1 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծման մասին:

Այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո:
 
«Պաշտպանության նախարարները կընդունեն ՆԱՏՕ-ի առաջին ռազմավարությունն արհեստական ինտելեկտի վերաբերյալ եւ կհայտարարեն ՆԱՏՕ-ի նորաստեղծությունների 1 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծման մասին»,- ասել Է Ստոլտենբերգը: ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները Բրյուսելի հանդիպմանը կհաստատեն Եվրոպայի պաշտպանության գլոբալ պլանը, հայտնել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: