ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի օդուժի ակտիվությունը Սև ծովի երկնքում եռակի աճել է. ՌԴ ՀՌՕ

ՆԱՏՕ-ի օդուժի ակտիվությունը Սև ծովի երկնքում եռակի աճել է. ՌԴ ՀՌՕ

ՆԱՏՕ-ի հետախուզական օդուժի թռիքների ինտենսիվությունը Սև ծովի ջրատարածքում ընթացիկ տարում աճել է գրեթե եռակի: 

Այդ մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության չորրորդ բանակի հրամանատար Նիկոլայ Գոստևը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները վերջին ժամանակներս անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի հարավային սահմանների նկատմամբ:

«Անցյալ տարվա համեմատ գրեթե եռակի աճել է ՆԱՏՕ-ի հետախուզական օդուժի թռիչքների ինտենսիվությունը Սև ծովի ջրատարածքում: Համեմատության համար նշենք, որ 2019 թվականին պատասխանատվության հարավային գոտում մեր արևմտյան «գործընկերների» օդուժը կատարել է 270 հետախուզական թռիչք, 2020 թվականին՝ շուրջ 530, իսկ այս տարվա սկզբից ի վեր՝ ավելի քան 560»,-ասել է Գոստևը «Ռուսաստանի հարավի ռազմական լրաբեր» թերթին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետախույզ ինքնաթիռներին և անօդաչուներին միացել են Ֆրանսիայի ինքնաթիռները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի տակտիկական օդուժը:

«Նրանց ոչ մի թռիչք աննկատ չի մնում, միավորման հակաօդային պաշտպանության միջոցները շուրջօրյա հետևում են այդ թռիչքներին, և մենք ժամանակին դրանց հակազդում ենք, միևնույն ժամանակ խստիվ պահպանում ենք միջազգային նորմատիվա-իրավական նորմերը և կանոնները, որպեսզի թույլ չտանք Ռուսաստանի օդային տարածության խախտում»,-ասել է օկրուգի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության չորրորդ բանակի հրամանատարը: Նա ճշտել է, որ բանակի հակաօդային պաշտպանության հերթապահ կործանիչները 15 անգամ բարձրացել են արտասահմանյան ինքնաթիռների նույնականացման և ուղեկցման համար:

  • Կիսվել: