ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Թրամփին հաղթանակի առթիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի ընտրությունում տարած հաղթանակի առթիվ:
Նա պատրաստակամություն հայտնել աշխատել նրա հետ։
Ռյուտեն իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. «Ես հենց նոր շնորհավորեցի Դոնալդ Թրամփին՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Նրա ղեկավարությունը կրկին առանցքային նշանակություն կունենա մեր դաշինքն ամուր պահելու հարցում։ Ես անհամբեր սպասում եմ Թրամփի հետ նորից աշխատելու հնարավորությանը՝ ՆԱՏՕ-ի միջոցով, հզորության միջոցով խաղաղությունն առաջ տանելու համար»: