ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Դավոսի համաժողովին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Դավոսի համաժողովին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին։ Այդ մասին հայտնել  է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։

«Հունվարի 15-ին, 16-ին և 17-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կմասնակցի Դավոսի Համաշխարհային  տնտեսական համաժողովի տարեկան նիստին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դաշինքի գլխավոր քարտուղարը ներկա  կլինի լիագումար նիստին։ «Միջոցառման շրջանակներում նա երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային այլ առաջնորդների հետ»,- հավելել են մամուլի ծառայությունում։  

  • Կիսվել: