երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Մտադիր ենք ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև ներկայացնել Քաբուլում անվտանգության գոտի ստեղծելու մասին». Մակրոն

«Մտադիր ենք ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև ներկայացնել Քաբուլում անվտանգության գոտի ստեղծելու մասին». Մակրոն

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում բանաձևի նախագիծ կներկայացնեն Քաբուլում ՄԱԿ-ի կողմից կառավարվող անվտանգության գոտիներ ստեղծելու մասին:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
 
«Մեր բանաձևի նախագիծը նախատեսում է Քաբուլում ՄԱԿ-ի կողմից վերահսկվող անվտանգության գոտու որոշում, ինչը թույլ կտա շարունակել հումանիտար գործունեությունը: Դա հիմք կտա ՄԱԿ-ին անհապաղ գործողություններ իրականացնելու, բացի այդ բոլորին հնարավորություն կընձեռի զբաղվելու իրենց գործով, իսկ միջազգային հանրությանը՝ պահպանել ճնշումը «Թալիբան»-ի նկատմամբ»,- ասել է Մակրոնը:
 
Տվյալ գոտին անհրաժեշտ է այդ թվում և նրա համար, որ այնտեղ կարողանան թաքնվել աֆղանները, որոնք չեն հասցնի հեռանալ տարհանման չվերթներով: Մակրոնի խոսքով՝ երկրում «մի քանի հազար» մարդ է մնալու, որոնց Ֆրանսիան ցանկանում է ապաստան տալ:

  • Կիսվել: