երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիների միջև․ Կան ձերբակալվածներ

Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիների միջև․ Կան ձերբակալվածներ

Մոսկվայի հյուսիսարևելյան շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել շինարար միգրանտների մասնակցությամբ:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ծեծկռտուքին մոտ 20 մարդ է ներգրավվել: Բախումը տեղի է ունեցել ուրբաթ գիշեր շինհրապարակներից մեկում՝ «Նեկրասովկա» մետրոյի կայարանի հարևանությամբ:

Իրավապահները հանգամանքները պարզելու համար ձերբակալել են Ուզբեկստանի 7 քաղաքացու և Հայաստանի երկու քաղաքացու:  Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:

  • Կիսվել: