շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մոսկվայում փակվում է Իսլանդիայի դեսպանատունը

Մոսկվայում փակվում է Իսլանդիայի դեսպանատունը

Իսլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ մտադիր են նվազեցնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը՝ օգոստոսի 1-ից դադարեցնելով Մոսկվայում գործող դեսպանատան աշխատանքը:

Ընդգծվել է, սակայն, որ այս քայլը Մոսկվայի հետ դիվանագիտական կապերի խզում չի նշանակում։

Իսլանդիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության  մեջ, մասնավորապես, նշվում է. ՛՛Հուսով ենք, որ որոշ ժամանակ անց համապատասխան պայմաններ կստեղծվեն Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ և բնականոն գործունեություն ծավալելու համար՛՛:

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Իսլանդիայի այս քայլին՝ հայտարարելով, որ դրան կարձագանքի համապատասխան կերպով, ինչպես նաև հաշվի կառնի Իսլանդիայի կառավարության այդ քայլը՝ ապագայում երկկողմ հարաբերությունների կառուցման ժամանակ:

  • Կիսվել: