երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Մոսկվայում Կրեմլի կողմից ՀՀ-ում հեղաշրջման նախապատրաստման մասին տեղեկությունն անհեթեթություն են անվանել

Մոսկվայում Կրեմլի կողմից ՀՀ-ում հեղաշրջման նախապատրաստման մասին տեղեկությունն անհեթեթություն են անվանել

Հայաստանում Կրեմլի կողմից նախապատրաստվող պետական հեղաշրջման մասին հավաստիացումները, որոնք հրապարակվել են Երեւանին մոտ կանգնած Թելեգրամ-ալիքներում, անհեթեթություն են, դրանք անգամ մեկնաբանել չարժե, NEWS.ru-ին ասել է Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։

Նրա խոսքով՝ նման հայտարարություններ անելուց եւ նման մեղադրանքներ առաջադրելուց առաջ անհրաժեշտ է իրական փաստեր ներկայացնել, որոնք կհաստատեն տեղեկությունը։

«Ինչ-որ վիրտուալ սխեմաներ հորինելը եւ դրա մասին ամբողջ աշխարհով մեկ գոռալը անխելք քաղաքական գործիչներին է վայել։ Նման հայտարարությունները տարածվում են, որպեսզի թշնամանք հրահրեն Ռուսաստանի հանդեպ։ Դա պետք է նրանց, ովքեր փորձում եմ խճճել իրավիճակը եւ հասնել իրենց նպատակներին»,- ասել է Կարասինը։

Ավելի վաղ «Բաղրամյան 26» Թելեգրամ-ալիքում հրապարակվել էր տեղեկություն այն մասին, որ Կրեմլն իբր պետական հեղաշրջում է պատրաստում Հայաստանում։ Ալիքի տվյալներով՝ հանրապետությունում «Պրիգոժինի զոհվելու պահին գտնվել է «Վագներ» ՄՌԿ մոտ երեք հազար մարտիկ, որոնց նպատակը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է»։ Հեղինակները կարծում են, որ Մոսկվայում «արտոնել են պետական հեղաշրջման սցենարը», «վերջին կաթիլը դրա համար եղավ լուրը պատրաստվող հայ-ամերիկյան զորավարժությունների» մասին։ Ընդ որում՝ հաղորդագրությունում կան ժամանակային անհամաձայնություններ. գործարար Եվգենի Պրիգոժինը զոհվել է օգոստոսի 23-ին, իսկ լուրը Հայաստանի եւ ԱՄՆ համատեղ զորավարժությունների մասին հնչեցվել է սեպտեմբերի 6-ին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանն անթույլատրելի է համարում  թշնամանքի եւ ատելության հրահրման փորձերը երկու երկրների քաղաքացիների միջեւ՝ ի հաշիվ Մոսկվային հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ մեղադրելու։ Նրա խոսքով՝ կողմերից ոչ մեկին չի կարող գոհացնել վերջին ժամանակներս գերակշռող, հաճախ՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը Ռուսաստանի եւ ռուս-հայկական հարաբերությունների մասին։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: