հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մոսկվայում հրդեհ է բռնկվել Միկոյանովսկի մսամթերքի գործարանում

Մոսկվայում հրդեհ է բռնկվել Միկոյանովսկի մսամթերքի գործարանում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Վոլգոգրադսկի պողոտայի շենքից 13 մարդ է տարհանվել։ Տուժածների մասին տեղեկություն դեռ չի ստացվել, հրդեհի բռնկման պահին քանի մարդ է եղել շենքում, դեռ պարզ չէ, փոխանցում է Meduza-ն։

Փրկարարների խոսքով, կա հրդեհի տարածման վտանգ դեպի հարևան շենքեր։ Հրշեջները սկսել են մարել այն, քննարկվում է հրշեջ ուղղաթիռ օգտագործելու հարցը։

Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։

  • Կիսվել: