Մոսկվայում երկարաձգվել է բլոգեր Արսեն Մարգարյանի կալանքի ժամկետը
Մոսկվայի դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է սկանդալային բլոգեր Արսեն Մարգարյանի կալանքը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդվում է՝ Մարգարյանը մեղադրվում է Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու մեջ։ Այս գործի քննությունը վերահսկում է դատախազությունը։
Քննության վարկածով՝ Մարգարյանը, տեղյակ լինելով վիդեոհոսթինգային հարթակներից մեկի հայտնիությանը, լայն հանրության համար տեղադրել է տեսագրություն, որը պարունակում է հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորող տեղեկություն։
Նշվում է, որ նրա նկատմամբ ավելի վաղ հետախուզում էր հայտարարվել։
Հիշեցնենք, որ Մարգարյանը ձերբակալվել էր Մոսկվայի մարզի Կուբինկա բնակավայրում, օգոստոսի 25-ին նա կալանավորվել էր:


