հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Մոսկվայում չարտոնված ցույցի մասնակիցները ծեծկռտուք են սկսել ոստիկանության հետ

Մոսկվայում չարտոնված ցույցի մասնակիցները ծեծկռտուք են սկսել ոստիկանության հետ

Մոսկվայում չարտոնված ցույցի մասնակիցները ծեծկռտուք են սկսել ոստիկանության հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ  հավաքվածները դիմադրություն են ցույց տվել, երբ իրավապահները պատրաստվել են ազատել հրապարակը:

Այս պահին Պուշկինի արձանի շրջակայքն ազատված է, ցուցարարները բաժանվել են երկու մասին:

Միջադեպի արդյունքում տուժածներ կան, նրանց մեկին ոստիկանությունն օգնություն է ցուցաբերել:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի:

 

  • Կիսվել: