երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Առնո Ավետիսյանը՝ Europe Junior Masters -ի բրոնզե մեդալակիր

Առնո Ավետիսյանը՝ Europe Junior Masters -ի բրոնզե մեդալակիր

Մոնտե Կառլոյում կայացած Tennis Europe Junior Masters մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Խմբային փուլում հայ թենիսիստը տարել էր 2 հաղթանակ և 2-րդ տեղով դուրս եկել խմբից։

3-րդ տեղի համար պայքարում Ավետիսյանը 1:6, 6:4, 7:5 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Վլադիսլավ Բոհոմոլկինին ու նվաճել բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Europe Junior Masters-ին մասնակցում էին 2026 թվականին Եվրոպայի մինչև 16 տարեկան ամենաբարձր վարկանիշ ունեցող 8 թենիսիստները:

  • Կիսվել: