Մոսկվայում այսօր բողոքի ակցիաներ են սպասվում
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում այսօր բողոքի ակցիաներ են լինելու․ դրանք կմեկնարկեն 14։00-ից՝ հաջակացույթուն Ալեքսեյ Նավալնիի ազատ արձակման, հայտնում է Interfax-ը։
Ակցիներին ընդառաջ Մոսկվայում ձեռբակալվեցին Ալեքսեյ Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի գերթե բոլոր ակտիվիստներին, այդ թվում՝ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշին և Լյուբով Սոբոլին։
Բացի մայրաքաղաք Մոսկվայից Ալեքսեյ Նավալնիի աջակիցների ձեռբակալություններ են եղել նաև Նովոսիբիրսկում, Տյումենում, Վլադիվոստոկում, Չիտայում, Կալինինգրադում, Կրասնոդարում, Ուֆայում և այլ քաղաքներում։
Ոստիկանությունը նաև ծանուցումներ է ուղարկում ակտիվիստներին, որ այսօրվա բողոքի ակցիան արտոնագրված չէ, իսկ ՌԴ Գլխավոր դատախազույթունը զգուշացնում է հնարավոր հետևանքների մասին։