երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մոսկվայում անցագրային ռեժիմ կսահմանվի

Մոսկվայում անցագրային ռեժիմ կսահմանվի

Կորոնավիրուսի հետ կապված՝ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում իշխանությունները խստացրել են սահմանափակումները: Ապրիլի 13-19-ը քաղաքում սահմանվել է անցագրային ռեժիմ: Այս մասին հաղորդում է քաղաքապետի կայքը:

Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ անցագրային ռեժիմը կգործի փուլերով. նախ այն սահմանված կլինի աշխատանքի գնալու համար, ապա՝ այլ նպատակների, իսկ երրորդ փուլում՝ անհրաժեշտության դեպքում շրջանների ներսում տեղաշարժվելու համար:

Սոբյանինը նշել է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ մայրաքաղաքի և տարածաշրջանի ոչ բոլոր բնակիչներն են հետևում ինքնամեկուսացման կանոններին:

  • Կիսվել: