Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել
Մոսկվայում ուժայինները կանխել են նախապատրաստվող ահաբեկչությունը, ասված է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ Մոսկվայում իրականացված գործողությունների արդյունքում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել:
Ծառայությունից հայտնում են նաև, որ տղամարդը ծրագրում էր հուլիսին ինքնաշեն պայթուցիկ սարք պայթեցնել բազմամարդ վայրում:
Վերջինիս ստեղծած գաղտնարանում ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ են հայտնաբերվել, իսկ կապի միջոցներում՝ սարքը պատրաստելու ցուցումներ, ինչպես նաև նամակագրություն՝ Սիրիայում գտնվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների հետ:
Հարուցվել է քրեական գործ։