Մոսկվայի զորահանդեսին հրավիրվել են 19 բարեկամ երկրների ստորաբաժանումներ․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին մասնակցելու հրավեր են ստացել 19 բարեկամ երկրների զինվորական ստորաբաժանումներ:
Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում անցկացվող շքերթին մասնակցելու հրավեր են ստացել 19 բարեկամ երկրների, այդ թվում՝ նախկին Խորհրդային Միության յոթ երկրների զինվորական ստորաբաժանումներ, որոնցից 10-ն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը»։
Բելոուսովը հավելել է, որ 370 բնակավայրերում զինվորականների մասնակցությամբ կանցկացվեն հանդիսավոր միջոցառումներ։ Նա նաև նշել է, որ այսօր Ռուսաստանում կա մոտ 7 հազար վետերան։