Շերեմետևո օդանավակայանից տարհանման լուրերը կեղծ են
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից հերքել են տեղեկություններն այն մասին, թե օդանավակայանի տարածքից մարդկանց տարհանում է իրականացվում, գրում է Ria.ru-ն։
«Աշխատանքներն ընթանում են բնականոն կերպով: Տարհանում չի իրականացվել»,- հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, թե Շերեմետևոյից տարհանում են ուղևորներին ու աշխատող անձնակազմին:


