ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել

Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո, առնվազն 20 չվերթ է հետաձգվել, ևս ութը չեղարկվել է, համաձայն Yandex-ի տվյալների։
Մոսկվայի ժամանակով՝ ժամը 9.14-ի տվյալներով՝ Վնուկովոյում չորս չվերթ է հետաձգվել, յոթը՝ չեղարկվել, ինը չվերթ հետաձգվել է Դոմոդեդովոյում, յոթ չվերթ՝ Շերեմետևոյում, ևս մեկը՝ չեղարկվել։

Երկուշաբթի օրը թանձր մառախուղ է եղել Մոսկվայի հյուսիս-արևմուտքին սահմանակից մերձմոսկովյան շրջաններում, տեսանելիությունը չի գերազանցում 100 մետրը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

  • Կիսվել: