Մոսկվայի նախապայմանները՝ Ռուսաստան-Ուկրաինա դեմ առ դեմ հանդիպման համար
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցող պատվիրակությունների դեմ առ դեմ հանդիպումը կարող է տեղի ունենալ առարկայական պայմանավորվածությունների հայտնվելուն պես։
Այս մասին ապրիլի 25-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Հենց որ մենք կունենանք բովանդակային պայմանավորվածություններ, որոնց շուրջ կարող է տեղի ունենալ մտքերի առարկայական փոխանակում, այն ժամանակ այդ հարցը կդիտարկվի»,- ասել է բարձրաստիճան դիվանագետը։
Ավելի վաղ, ապրիլի 22-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ռուսական և ուկրաինական կողմերի միջև բանակցությունները փակուղի են մտել: Նրա խոսքով, Մոսկվան Կիևից պատասխան չի ստացել Դոնբասում իրավիճակը կարգավորելու վերաբերյալ Ռուսաստանի կողմից հնչեցրած առաջարկներին։