երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Մոսկվայի կենտրոնում բռնկված հրդեհը երկու մարդու կյանք է խլել

Մոսկվայի կենտրոնում բռնկված հրդեհը երկու մարդու կյանք է խլել

ԱԻՆ աշխատակիցները փլատակներից հանել են Մոսկվայի կենտրոնում գտնվող ծաղկի պահեստում հրդեհի հետևանքով երկրորդ զոհի մարմինը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, հայտնում է Iz.ru-ն։

Վերջին տվյալներով՝ փրկարարներն այրվող շենքից տարհանել են յոթ մարդու։ Կեսօրին հաղորդվել է նաև, որ ևս երկուսը մնացել են այնտեղ արգելափակված: Այն ժամանակ նշվում էր, որ բոլոր ուժերն ուղղված են մարդկանց փրկելուն։

 

Հրդեհը բռնկվել է կիրակի կեսօրին Կոմսոմոլսկայա հրապարակում գտնվող երկհարկանի ծաղկի պահեստում։ Կրակը տեղայնացվել է երեկոյան (ժամը 18:20-ին): Հրդեհի հետևանքով փլուզվել են առաջին և երկրորդ հարկերի միջև ընկած միջհարկային ծածկերը՝ 700 քմ մակերեսով:

  • Կիսվել: