երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մոսկվայի հեղինակավոր «օրենքով գող» է ձերբակալվել

Մոսկվայի հեղինակավոր «օրենքով գող» է ձերբակալվել

Քրեական հետախուզության աշխատակիցները Մոսկվայի մարզում ձերբակալել են 55-ամյա «օրենքով գող» Սերգեյ Լևաշովին, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Ռամս։ Տեղեկությունը հաղորդում է auroranews.am հղում տալով «Փրայմ Քրայմ» լրատվական գործակալությունը։

Իրավապահները կասկածում են Լևաշովին խոշոր չափերով թմրանյութերի վաճառքի փորձի մեջ։ Անձնական զննության ժամանակ քրեական հեղինակությունից առգրավել են չորս փաթեթ, որոնց մեջ մոտ 7 գրամ հերոին կար: Եթե ձերբակալվածի մեղքն ապացուցվի, նրան մինչև քսան տարի ազատազրկում է սպառնում։

Ծագումով Տյումենի մարզից Լևաշովը Մոսկվայի տարածաշրջանի ամենահեղինակավոր սլավոնական գողերից է՝ Պետրիկի ու Շիշկանի հետ։ Նա թագադրվել է 1993 թվականին, վրացի ազդեցիկ օրենքով գողեր Ջեմալ Միքելաձեի (Արսեն) ու Ռոբերտ Կալանդաձեի (Ռոբերտ) կողմից:

 Զենքի և թալանի համար իր վերջին դատվածությունը Լևաշովը ստացել է դեռևս ԽՍՀՄ տարիներին և այդ ժամանակվանից ոչ մի անգամ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

  • Կիսվել: