45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը ֆուտբոլ
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն մեկնաբանել է իտալական Սերիա C-ն ներկայացնող «Ռավեննայի» կազմում խաղադաշտ վերադառնալու մասին շրջանառվող լուրերը: Նշենք, որ աստղային ֆուտբոլիստն ավելի վաղ պայմանագիր էր կնքել իտալական ակումբի հետ: Այս մասին գրում է armsport.am-ը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա դառնալու է «Ռավեննայի» լիարժեք խաղացող և հանդես է գալու թիմի կազմում՝ 45-ամյա նախկին կիսապաշտպանը տվել է դրական պատասխան.
«Այո՛, դա ճիշտ է։ Ասենք այսպես՝ սա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է։ Ես անպայման մի քանի րոպե կանցկացնեմ պաշտոնական խաղում, որից հետո արդեն կտեսնենք, թե ինչպես ինձ կզգամ»,– Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում Tribal Football-ը։



