կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մոսկվան պատրաստ է հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնել դիվանագիտական ճանապարհով. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան պատրաստ է հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնել դիվանագիտական ճանապարհով. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան պատրաստ է հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնել դիվանագիտական ճանապարհով, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախրարությունը։
 
«Ուկրաինայում խաղաղ կարգավորման հիմնական խոչընդոտն այն է, որ Վլադիմիր Զելենսկին 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ընդունած հրամանագրով ամրագրել է Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների անհնարինությունը: Բանակցությունները նաև անհնար են, քանի որ Կիևը պահանջում է դուրս բերել ռուսական զորքերը ռուսական նոր տարածքներից՝ Դոնբասից, Ղրիմից, Զապորոժիեից և Խերսոնից»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
 
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան էլ Անվտանգության խորհրդի նիստում վստահեցրել է՝ Ռուսաստանը երբեք չի ցանկացել ոչնչացնել Ուկրաինան:
 
«Բազմիցս հայտարարել ենք՝ պատրաստ ենք քննարկել՝ ինչպես կարող ենք իրականացնել ռազմական գործողության նպատակները խաղաղ ճանապարհով: Այլ հարցեր մենք չենք քննարկի»,- հավելել է ռուս դիվանագետը:

  • Կիսվել: