շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մոսկվան և Մինսկը ստորագրել են Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման ընթացակարգի փաստաթղթերը

Մոսկվան և Մինսկը ստորագրել են Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման ընթացակարգի փաստաթղթերը

Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների ղեկավարներ Վիկտոր Խրենինը և Սերգեյ Շոյգուն Մինսկում ստորագրել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ռուսական ոչ ռազմավարական միջուկային զենքի պահպանման կարգը։

Խրենինը հիշեցրել է, որ Մոսկվայի և Մինսկի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում զորքերի տարածաշրջանային խմբավորումը համալրվել է «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգով և С-400 ՀՕՊ համակարգերով։

Բացի այդ, Սու-25 ինքնաթիռները վերազինվել են: Նախարարի խոսքով՝ սա «արդյունավետ պատասխան է մեզ համար ոչ բարեկամ երկրների ագրեսիվ քաղաքականությանը»։

Սերգեյ Շոյգուն հավելել է, որ «ՆԱՏՕ-ի համատեղ միջուկային առաքելությունների ակտիվությունը» Ռուսաստանին և Բելառուսին ստիպում է քայլեր ձեռնարկել։


  • Կիսվել: