կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մոսկվան առավոտյան հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից. քաղաքապետ

Մոսկվան առավոտյան հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից. քաղաքապետ

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր տելեգրամյան ալիքում տեղեկացրել է, որ այսօր առավոտյան քաղաքը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից։

Իր հերթին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինան փորձել է գրոհել Ռուսաստանի մայրաքաղաքը երկու անօդաչու թռչող սարքերով։

Նրանցից մեկը, ըստ ՌԴ արտակարգ ծառայությունների, ընկել է Ռուսաստանի ՊՆ շենքի մոտ։

Ռուսական կողմը հայտնում է, որ Մոսկվայի կենտրոնում խոցվել են երկու անօդաչու թռչող սարքերը։

 

  • Կիսվել: