ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվան առաջարկել է հետաձգել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը․ Թուրքիայի ԱԳՆ

Մոսկվան առաջարկել է հետաձգել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական կողմն առաջարկել է հետաձգել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը Մոսկվայում, հաղորդում է Ahaber հեռուստաալիքը։

«Ռուսական կողմը մեզ տեղեկացրեց, որ չի ավարտել նախապատրաստական ​​աշխատանքները եւ առաջարկեց հետաձգել։ Առաջարկվեց ժամկետը հետաձգել, մենք համաձայնեցինք»,- պարզաբանել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Անկարան ընդունել է հանդիպումը հետաձգելու առաջարկը, սակայն նախարարը չի բացառել, որ հանդիպումը հետաձգվել է Սիրիայի խնդրանքով։

Մոսկվայում պետք է կայանար Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի եւ  Թուրքիայի փոխարտգործնախարարների հանդիպումը։ Դրա շրջանակներում կողմերը պետք է քննարկեին Անկարայի եւ Դամասկոսի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախարարական հանդիպման նախապատրաստումը։

  • Կիսվել: