կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Մոսկվայում տարածաշրջանային հարցերի վերաբերյալ խորհրդակցությունների մասին

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Մոսկվայում տարածաշրջանային հարցերի վերաբերյալ խորհրդակցությունների մասին

Երեքշաբթի գիշեր Թուրքիայի ԱԳՆ-ն տեղեկացրել է Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ նոյեմբերի 21-ին փոխարտգործնախարարների մակարդակով անցկացվելիք քաղաքական խորհրդակցությունների մասին։

«Երեքշաբթի Մոսկվայում տեղի կունենան քաղաքական խորհրդակցություններ ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ»,- նշվել է «ՌԻԱ Նովոստի»-ի ստացած հաղորդագրությունում։

Թուրքական կողմից պատվիրակությունը, ինչպես նշվել է, կգլխավորի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը, ռուսական կողմից՝ փոխարտգործնախարարներ Սերգեյ Վերշինինը եւ Ալեքսանդր Գրուշկոն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: