երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Մոլդովայում Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել

Մոլդովայում Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել

Քիշնևում Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովին բողոքի նոտա է փոխանցվել՝ կապված Հանրապետությունում ընտրական գործընթացին Մոսկվայի միջամտության հետ: Այս մասին տեղեկանում ենք Մոլդովայի Արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունից: 

«Մոլդովայի ԱԳՆ-ն այսօր Ռուսաստանի Դաշնության դեսպան Օլեգ Օզերովին ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ վճռական բողոքի նոտա է հանձնել Հանրապետության ընտրական գործընթացին Ռուսաստանի Դաշնության անօրինական և կանխամտածված միջամտության կապակցությամբ՝ նախագահի ընտրության և սահմանադրական հանրաքվեի արդյունքները խեղաթյուրելու, Մոլդովայում ժողովրդավարական գործընթացը խափանելու և ապալեգիտիմացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախագահի ընտրության քվեարկության առաջին փուլից հետո ոստիկանությունը հայտարարել է, որ ռուսական «Պրոմսվյազբանկի» քարտերի միջոցով, իբր, Մոլդովա է մուտք գործել 39 մլն դոլար՝ ընտրողներին կաշառելու համար: Մոլդովայի գլխավոր դատախազ Իոն Մունտյանուն հայտարարել է, որ այդ գործով ձերբակալվել է 28 մարդ:

 

  • Կիսվել: