ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մոլդովայում հայտարարել են, որ այլևս ռուսական գազ չեն սպառում

Մոլդովայում հայտարարել են, որ այլևս ռուսական գազ չեն սպառում

Մոլդովան այլևս կախված չէ ռուսական գազից, քանի որ կարողացավ դադարեցնել դրա սպառումը՝ միանալով եվրոպական էներգացանցին, ասել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը։

Ռեչանն աշխատանքային այցով գտնվում է Ռումինիայում, որտեղ մասնակցում է Սևծովյան և Բալկանյան տարածաշրջանների անվտանգությանը նվիրված ֆորումին։

«Եթե (նախկինում) Մոլդովայի կողմից սպառվող էներգառեսուրսների 100%-ը Ռուսաստանից էր, ապա այժմ հանրապետությունը կարող է դիմակայել առանց Ռուսաստանի Դաշնությունից գազի կամ էլեկտրաէներգիայի մատակարարումների: Մոլդովան այլևս չի սպառում ռուսական գազը: Այն ինտեգրված է եվրոպական էներգետիկ ցանցին և՛ տեխնիկապես, և՛ կոմերցիոն առումով»,- ասել է Ռեչանը լրագրողներին։

  • Կիսվել: