կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մոլդովայում գազի ճգնաժամ է. նախագահը դիմել է ժողովրդին

Մոլդովայում գազի ճգնաժամ է. նախագահը դիմել է ժողովրդին

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հանրապետության բնակչությանը կոչ է արել սովորել ռացիոնալ սպառել էներգիան ճգնաժամի պայմաններում, քանի որ կառավարությունը չի կարող ամբողջությամբ փոխհատուցել սակագների բարձրացումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ հունվարին «Մոլդովագազ» ընկերությունը դժվարությունների է բախվել «Գազպրոմին» հաջորդ վճարումը մարելու հարցում, քանի որ գազի սակագինը հազար խորանարդ մետրի համար 450 դոլարից հասել է 646 դոլարի։ Խնդիրը լուծելու համար հանրապետության խորհրդարանը 60 օրով արտակարգ դրություն է մտցրել։ Սպասվում է, որ փետրվարի 1-ից գազի սակագինը կարող է բարձրանալ 30%-ով։

Սանդուն ժողովրդին ուղղված իր կոչը հրապարակել է ֆեյսբուքյան էջում՝ մասնավորապես նշելով. ՛՛Գազի և, համապատասխանաբար, այլ էներգակիրների թանկացումը ծանր բեռ է դրել կենցաղային սպառողների, տնտեսության և պետության վրա, մենք ամբողջովին կախված ենք տարածաշրջանի շուկայական գներից, և այսօր շուկայում իրավիճակը հետևյալն է. մենք պետք է սովորենք էներգիան ավելի ռացիոնալ սպառել, մեզ անհրաժեշտ է տների ջերմամեկուսացում, որտեղ մենք ապրում ենք, պետք է էներգիա խնայել հանրային հաստատություններում: Սա միակ ճանապարհն է, որով ջեռուցման և լույսի ծախսերը կկարողանանք նվազեցնել՛՛:

  • Կիսվել: