երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մոլդովան մտադիր է դուրս գալ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից

Մոլդովան մտադիր է դուրս գալ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն երկուշաբթի հայտարարել է, որ հանրապետությունը որոշել է սկսել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովից դուրս գալու ընթացակարգը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Որոշել եմ նախաձեռնել Մոլդովայի Հանրապետության՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մասին համաձայնագրից դուրս գալու գործընթացը»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Գրոսուն՝ ԱՊՀ կառույցներն անվանելով «անօգտակար»՝ հանրապետության համար։ Նրա խոսքով՝ այս որոշումը կայացրել են երկրի քաղաքացիների, իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության ներկայացուցիչների, ինչպես նաև հանրապետության նախագահ Մայա Սանդուի հետ խորհրդակցություններից հետո։

  • Կիսվել: