Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից
Մոլդովան որոշել է դուրս գալ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող Անկախ Պետությունների Համագործակցությունից։ Այս մասին հայտարարել են Քիշնևի խորհրդարանից՝ նշելով, որ 101 անդամներից 60-ը կողմ է քվեարկել։
Խորհրդարանի հայտարարության մեջ նշվում է, որ ԱՊՀ-ից դուրս գալը տրամաբանական է նաև Մոլդովայի Եվրամիությանն անդամակցելու ձգտման համատեքստում:
Հիշեցնենք, որ Մոլդովայի Արտաքին գործերի նախարարությունը նախաձեռնել էր ԱՊՀ-ի հետ կապերի խզումը՝ հիմնավորելով, որ Ռուսաստանը անտեսում է անդամ պետությունների սահմանների անձեռնմխելիությունը` մասնավորապես շեշտելով Ուկրաինայի դեմ պատերազմն ու Մոլդովայից անջատված տարածաշրջանում՝ Մերձդնեստրում, զորքերի շարունակական անօրինական տեղակայումը։


