կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը հայտնել է PKK-ի ղեկավար անդամներից մեկի ձերբակալության մասին

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը հայտնել է PKK-ի ղեկավար անդամներից մեկի ձերբակալության մասին

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության և Ոստիկանության գլխավոր վարչության կողմից իրականացված համատեղ գործողության արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) անդամ համարվող Մուրադ Քըզըլը, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ գործողությունն իրականացվել է Թուրքիայի սահմաններից դուրս՝ Քըզըլի Եվրոպա մեկնելու ճանապարհին:

Թուրքական քարոզչամեքենան Քըզըլին համարում է PKK-ի և Թուրքիայի կողմից դրա հետ նույնացվող «Քուրդիստանի համայնքների միության»  (KCK)-ի ղեկավար շրջանակների անդամ:

Թուրքական կողմի պնդմամբ՝ նա այդ կառույցին անդամակցել է 2015-ին և որպես ղեկավար մարմնի անդամ գործունեություն ծավալել Սիրիայում և Իրաքում:

Նրան մեղադրանք է առաջադրվել «զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մասին հոդվածի հատականիշներով:

  • Կիսվել: