Միշելը հաստատել է՝ չի մասնակցելու Եվրախորհրդարանի ընտրություններին
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ չի մասնակցելու Եվրախորհրդարանի ընտրություններին և կմնա իր պաշտոնում մինչև իր մանդատի ավարտը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշենք, որ նրա մանդատն ավարտվում է 2024 թվականի նոյեմբերի 30-ին
Ավելի վաղ Շառլ Միշելը հայտարարել էր, որ կմասնակցի 2024 թվականի հունիսի 6-9-ը կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին և ներկայիս պաշտոնը կթողնի արդեն ամռանը՝ եվրապատգամավորի աթոռը զբաղեցնելու համար։