երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մինչեւ 6 տարի ժամկետով ազատազրկում է սպասում Չեխիայում՝ կարանտինը խախտելու համար

Մինչեւ 6 տարի ժամկետով ազատազրկում է սպասում Չեխիայում՝ կարանտինը խախտելու համար

Մինչեւ 6 տարի ժամկետով ազատազրկում է սպասում Չեխիայում նրանց, ովքեր կառավարության երկշաբաթյա պարտադիր կարանտինի մասին կարգադրությունը չեն պահպանի: Այս մասին հաղորդում է Mlada fronta DNES թերթը։

Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով գործում է արտակարգ դրության ռեժիմ: Այդ կապակցությամբ ավտոմատ կերպով խստացվել են քրեական հանցագործությունների համար պատիժները։ Դրանք ներառում են կարանտինի խախտումը, ինչպես նաեւ հիվանդների կողմից վարակի "կանխամտածված կամ չկանխամտածված" տարածումը, ինչի համար նախատեսված է մինչեւ 12 տարվա ազատազրկում: Քրեական պատասխանատվությունը խստացվել է բոլոր տեսակի հանցագործությունների համար, որոնք կկատարվեն արտակարգ իրավիճակի ռեժիմի գործողության ժամանակ։

Առավել խիստ պատիժներ են նախատեսված այն արարքների համար, որոնք ազդում են երկրի համաճարակաբանական իրադրության վատթարացման վրա: Նրանցից մեկը կարանտինի չպահպանումն է, ինչի համար իրավախախտներին, բացի բանտից, սպառնում է մինչեւ 3 մլն կրոն (մոտ 120 հազար եվրո) տուգանք: Չեխիայում շաբաթ օրը վարակվածների թիվն ավելացել է 39-ով ՝ հասնելով 189-ի ։ Վարակը հայտնաբերվել է իր բոլոր 14 մարզերում: Առավել թվով հիվանդներ են գրանցվել Պրահայում։ Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն ՝ տնային կարանտինում մոտ հազար քաղաքացի կա։

  • Կիսվել: