երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Միջուկային էներգիան ավարտվել է, այն այլևս չի օգտագործվում Գերմանիայում. Շոլց

Միջուկային էներգիան ավարտվել է, այն այլևս չի օգտագործվում Գերմանիայում. Շոլց

Գերմանիայում ատոմակայանների շահագործման վերսկսման շուրջ հետագա քննարկման կարիք չկա: Այս մասին Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ հավելելով, որ Գերմանիայում ատոմակայանի կառուցումը կտևի մինչև 15 տարի, մեկ նոր կայանի համար պետք է ծախսվի 15 միլիարդից մինչև 20 միլիարդ եվրո:

՛՛Միջուկային էներգիան ավարտվել է, այն այլևս չի օգտագործվում Գերմանիայում՛՛,-նշել է նա:

Շոլցի խոսքով՝ Գերմանիայում ատոմակայանների դադարեցումից հետո սկսվել է դրանց ապամոնտաժումը։

Կանցլերը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը հանդես է գալիս էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման օգտին:

  • Կիսվել: