երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Միջադեպ թուրքական և կիպրոսյան ռազմանավերի միջև

Միջադեպ թուրքական և կիպրոսյան ռազմանավերի միջև

Այսօր հայտնի է դարձել Կիպրոսի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին։

Հունական «Քաթիմերինի» թերթի փոխանցմամբ, թուրքական պարեկային նավերից մեկը խոչընդոտել է Կիպրոսի սահմանապահ ծառայության նավի բնականոն հերթապահությունը՝ ստիպելով լքել Մորֆուի ծովածոցը և հեռանալ կղզու հունական հատվածում գտնվող Կատո Պիրգոս նավահանգստի ուղղությամբ։
 
Հունական աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպի ընթացքում թուրքական նավից նաև նախազգուշական կրակոցներ են արձակել։

  • Կիսվել: