երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Միացյալ Նահանգները լուծարել է Ռուսաստանի վրա ճնշման աշխատանքային խումբը

Միացյալ Նահանգները լուծարել է Ռուսաստանի վրա ճնշման աշխատանքային խումբը

Ըստ Reuters գործակալության երեք աղբյուրների՝ ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանի վրա ճնշման աշխատանքային միջգերատեսչական խումբ է ստեղծել գարնանը։ Դրանում ընդգրկված էին Ազգային անվտանգության խորհրդի, Ֆինանսների նախարարության, Պետքարտուղարության, Պենտագոնի և հետախուզության պաշտոնյաներ։

Նրանց նպատակը Ռուսաստանի Դաշնության դեմ միջոցներ մշակելն էր՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նախկին Խորհրդային Միության, Արևելյան Եվրոպայի և Ասիայի այն երկրների վրա ճնշման ուժեղացումը, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները և գումար վաստակել արտահանումից։

Սակայն մայիսի վերջին խմբի գործունեությունը գործնականում ավարտվել է։ Դրան նպաստել է Ուկրաինայի պատերազմին ներգրավված պետական ​​պաշտոնյաների պաշտոնանկությունը։ Չի նշվում՝ արդյոք Դոնալդ Թրամփն անձամբ տեղյակ էր աշխատանքային խմբի ստեղծման և դրա լուծարման մասին։

  • Կիսվել: