երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մի շարք երկրներում Twitter-ի աշխատանքում խափանումներ են գրանցվել

Մի շարք երկրներում Twitter-ի աշխատանքում խափանումներ են գրանցվել

Մի շարք երկրներում Twitter-ի միկրոբլոգների ծառայության աշխատանքում խափանումներ են գրանցվել։ Այս մասին են վկայում Down detector ծառայության տվյալները, որը հետեւում է հայտնի ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին։

Ամենամեծ թվով խափանումները գրանցվել են ԱՄՆ-ում, Կանադայում եւ Ճապոնիայում, որոշակի խնդիրներ կան նաև Սինգապուրում և Մալայզիայում։

Հիմնական բողոքները կապված են կայքի եւ սոցցանցի բջջային հավելվածների աշխատանքի անսարքությունների, ինչպես նաեւ՝ սերվերի անկայուն միացման հետ:

 

  • Կիսվել: