երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների վերակառուցում և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի հետ․ Վրաստանի վարչապետ

Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների վերակառուցում և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի հետ․ Վրաստանի վարչապետ

Ուկրաինայում պատերազմը շատ շուտով կավարտվի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների որակական վերակառուցում և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ-ի հետ։ Շատ շուտով կավարտվի պատերազմն Ուկրաինայում, և կստեղծվեն բոլոր պայմանները թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար»,- ասել է նա։

 

  • Կիսվել: