ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն խնդրել է YouTube-ից հեռացնել նախարարի զրույցը ռուս պրանկերի հետ

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն խնդրել է YouTube-ից հեռացնել նախարարի զրույցը ռուս պրանկերի հետ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը YouTube-ի ղեկավարությանը խնդրել է հարթակից հեռացնել տեսաձայնագրությունները, որտեղ նախարար Բեն Ուոլեսը խոսում է ռուս պրանկեր Լեկսուսի՝ Ալեքսեյ Ստոլյարովի հետ, որը ներկայացել էր իբրև Ուկրաինայի վարչապետ: Այս մասին տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից:

Մասնավորապես նշվում է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ այդ տեսաձայնագրությունները ռիսկային են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության համար:

Պրանկեր Լեկսուսի հրապարակած տեսանյութում երևում էր, թե ինչպես է նա Ուկրաինայի վարչապետի անունից խոսում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուոլեսի հետ՝ քննարկելով Ուկրաինայի միջուկային ծրագիրը:

 

  • Կիսվել: