երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հնարավոր է՝ Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավարը մի քանի օրվա ընթացքում հրաժարական տա. Evening Standard

Հնարավոր է՝ Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավարը մի քանի օրվա ընթացքում հրաժարական տա. Evening Standard

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սուելա Բրավերմանը, ամենայն հավանականությամբ, հրաժարական կտա մի քանի օրվա ընթացքում, ուրբաթ ասել է խորհրդարանի Պահպանողական կուսակցության բարձրաստիճան անդամը՝ լորդ Ռոբերտ Հեյվորդը, գրում է Evening Standard պարբերականը։

Նշվում է, որ Լորդ Ռոբերտ Հեյվորդը, որը թորիների հարցումների գծով առաջատար մասնագետ է, ասել է, որ ակնկալում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը չի շտապի, որպեսզի  մանրակրկիտ ուսումնասիրի, թե ինչպես է հրապարակվել ներքին գործերի նախարարի քաղաքական աղմուկ առաջացրած հոդվածը՝ նրա ճակատագրի մասին որոշում կայացնելուց առաջ։

Դաունինգ սթրիթը հայտարարել է, որ չի մաքրել ՆԳՆ ղեկավարի հոդվածի մեկնաբանությունները, հոդվածում նախարարը մեղադրել է ոստիկանությանը ցույցերի հադեպ կանխակալ վերաբերմունքի մեջ՝ Լոնդոնում Գազայի կողմնակիցների շաբաթ օրը նախատեսված երթի նախօրեին։

«Նա կարող է որոշում ընդունել ցանկացած պահի այսօրվա եւ հինգշաբթի օրվա միջեւ, բայց ես կզարմանամ, եթե հինգշաբթի նախարարը դեռ իր պաշտոնում գտնվի։ Նա մշտապես վիրավորում է խմբերին, այն դեպքում, երբ ներքին գործերի նախարարը պետք է կառավարի, ոչ թե պառակտում մտցնի»,- պարբերականին ասել է լորդ Հեյվորդը։

  • Կիսվել: