Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները
Լոնդոնն ընդլայնել է հակառուսական սահմանափակումները: Պատժամիջոցների ցանկում է հայտնվել ևս 6 կազմակերպություն և 4 անհատ:
Նշվում է, որ նրանք կապ ունեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների հետ: Այդ կազմակերպությունները և անհատները հիմնականում ներգրավված են առևտրային, բանկային, ներդրումային, արդյունաբերական, էլեկտրոնիկայի և էներգետիկ ոլորտներում:
Ավելի վաղ հակառուսական պատժամիջոցների հերթական փաթեթի ֆոնին Մոսկվան հայտարարել է՝ անօրինական է որակում Լոնդոնի որոշումը և զգուշացնում, որ այն չի ազդի Ռուսաստանի ընտրած կուրսի վրա։