ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մեծ Բրիտանիան երկար ժամանակ եղել և այժմ էլ մնում է ՌԴ-ի վտանգավոր աշխարհաքաղաքական հակառակորդը. Նարիշկին

Մեծ Բրիտանիան երկար ժամանակ եղել և այժմ էլ մնում է ՌԴ-ի վտանգավոր աշխարհաքաղաքական հակառակորդը. Նարիշկին

Մեծ Բրիտանիան երկար ժամանակ եղել և այժմ էլ մնում է Ռուսաստանի Դաշնության վտանգավոր աշխարհաքաղաքական հակառակորդը: Այս մասին ՛՛Ազգային պաշտպանություն՛՛ ամսագրին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մեծ Բրիտանիան դարեր շարունակ եղել ու մնում է մեր հայրենիքի վտանգավոր աշխարհաքաղաքական հակառակորդը՛՛:

Նարիշկինը հավելել է, որ  շատ պատերազմներում ու հակամարտություններում, որոնք ուղղված են եղել Ռուսաստանի շահերի դեմ, շատ հաճախ Լոնդոնի ՛՛մատը խառն է եղել՛՛

՛՛Անդրկուլիսյան ինտրիգների, մեր երկրի դեմ բրիտանացիների իրականացրած սադրանքների հարյուրավոր օրինակներ կան։ Իհարկե, Մեծ Բրիտանիան վաղուց արդեն կորցրել է նախկինում ունեցած հզորությունը, սակայն, ուղղորդվելով անսկզբունք սյուզերենի կողմից, շարունակում է մնալ խիստ վտանգավոր՛՛,- ասել է նա:

Նրա խոսքով՝ այսօր Բրիտանիան ամերիկաբրիտանական տանդեմում արդեն առաջատար դեր չի խաղում, ԱՄՆ-ն Բրիտանիայի և իր մյուս դաշնակիցների կարծիքն առանձնապես հաշվի չի առնում, նրանց օգտագործում է զուտ որպես իր շահերի սպասարկուներ։

Միևնույն ժամանակ, սակայն, նա նաև հավելել է. ՛՛Կարիք չկա չափազանցնել անգլոսաքսոնական էլիտաների միասնությունն ու նրանց դերակատարումը միջազգային քաղաքականությունում, թեպետ թերագնահատել նույնպես պետք չէ՛՛:

  • Կիսվել: