հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մերկել-Պուտին հանդիպման օրը հայտնի է

Մերկել-Պուտին հանդիպման օրը հայտնի է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 20-ին կայցելի Մոսկվա, այցի մանրամասները դեռ չեն բացահայտվում: Այս մասին ուրբաթ Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Նախատեսվում է քննարկել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև դիտարկել մի շարք արդիական միջազգային և տարածաշրջանային հարցեր», - ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: