Մերցը պետք է անհապաղ գնա Պուտինի մոտ՝ բանակցությունների. Վայդել
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պետք է անհապաղ մեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը «Zur Wahrheit gehört» փոդքասթի ժամանակ։
«Եթե ես լինեի Ֆրիդրիխ Մերցի տեղում, կառաջարկեի անմիջապես թռչել Ռուսաստան և նստել Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ, ապա գնալ Զելենսկու հետ հանդիպման», - ասել է նա։
Վայդելի խոսքով, եվրոպացիները պարբերաբար այցելում են միայն Կիև և երբեք՝ Մոսկվա, ինչը չի նպաստում դիվանագիտությանը։
«Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այդպես վարվել», - ասել է քաղաքական գործիչը։


