կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մեր զինված ուժերի և բանակի թվաքանակն ավելանալու է. Ալիև

Մեր զինված ուժերի և բանակի թվաքանակն ավելանալու է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում բանակի ղեկավարության հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ ադրբեջանական բանակի թվաքանակը կավելանա, և կսկսվի ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման գործընթաց, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մեր ռազմական հզորությունը մեծանալու է: Պատերազմից հետո համապատասխան հանձնարարականներ են տրվել, նոր պայմանագրեր են կնքվել, սկսվել է նոր սպառազինման, տեխնիկայի գնման գործընթացը:

Հաստատվել են մեր զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումները: Կարող եմ ասել, որ մեր զինված ուժերի և բանակի թվաքանակն ավելանալու է՛՛:

  • Կիսվել: