շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մեր գործընկերների ուղարկած զենքը ճանապարհին է. Զելենսկի

Մեր գործընկերների ուղարկած զենքը ճանապարհին է. Զելենսկի

Մեր գործընկերների ուղարկած զենքն Ուկրաինայի ճանապարհին է: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

«Դիվանագիտական ճակատում նոր օրը սկսվեց Էմանուել Մակրոնի հետ զրույցով: Մեր գործընկերների ուղարկած զենքն ու հանդերձանքն Ուկրաինայի ճանապարհին են։ Հակապատերազմական դաշինքն աշխատում է»,- գրել է Զելենսկին:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը տեսաուղերձ էր հրապարակել՝ հերքելով զենքը վայր դնելու մտադրության մասին տեղեկությունը:

  • Կիսվել: